Ռուբեն Դիաշի ֆանտաստիկ սեյվը Կոլո Մուանիի հարվածից հետո🎥
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Ֆրանսիային և լքեց պայքարը։
Հանդիպման հերոսներից դարձավ պորտուգալացիների պաշտպան Ռուբեն Դիաշը, որը 66-րդ րոպեին ֆանտաստիկ սեյվ արեց «եռագույնների» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի` անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո։
Հիշեցենք, որ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Ֆրանսիան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցելու է Իսպանիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Պորտուգալիայի հավաքական, Ռանդալ Կոլո-Մուանի, Ռուբեն Դիաշ, Ֆրանսիայի հավաքական