Մեսին վնասվածք է ստացել
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսին վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ խաղում (1:0)։
TyC Sports-ը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել և լրացուցիչ բուժզննում պետք է անցնի.
«Որոշակի խնդիրներ ունեի, բայց կարողացա ավարտել խաղը։ Հուսով եմ` լուրջ բան չկա։ Վնասվածքը ստացել եմ առաջին խաղակեսի սկզբում։ Դժվար էր ազատ տեղաշարժվելը, քանի որ ցավեր ունեի։ Բացի այդ, արդեն քանի օր է կոկորդիս ցավի պատճառով բարձր ջերմություն ունեմ։ Հանաբար, դա նույնպես խանգարում է։
Տեսնենք, թե ինչ է ինձ սպասվում։ Հաղթելով այս խաղը` հսկայական քայլ արեցինք` խմբից դուրս գալու համար։ Առջևում դեռ շատ խաղեր ու թռիչքներ կան, ու արդեն սկսել ենք մտածել, թե ինչպես ենք պատրաստվելու առաջիկա խաղերին»,- նշել է Մեսին։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը Չիլիին հաղթելուց հետո առաջինն ապահովեց տեղը Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Չիլիի հավաքական