Նարեկ Գրիգորյանն առաջին գոլը խփեց Ֆարուլի կազմում 🎥
Կոնստանցայի «Ֆարուլը» սկսել է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին։
Ռումինական ակումբն Օվիդիուի «Ակադեմիա Հաջի» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Քիշնևի «Զիմբրուի» (Մոլդովա) դեմ։
«Ֆարուլի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 11-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:1։
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը, որը նախուդ տարի է տեղափոխվել «Ֆարուլ», առաջին գոլը խփեց ակումբի կազմում։
Նա «Ֆարուլում» անցկացրած 20 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան» մրցելու է հենց «Զիբրուի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Զիմբրու, ընկերական-հանդիպումներ, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստանի-հավաքական, Նարեկ Գրիգորյան, Ֆարուլ