Իտալացի անվանի հարձակվողը կտեղափոխվի Ֆաբրեգասի գլխավորած ակումբ

Իտալացի անվանի հարձակվողը կտեղափոխվի Ֆաբրեգասի գլխավորած ակումբ

25/06/2024 - 15:29

Իտալացի անվանի հարձակվող Անդրեա Բելոտին կարիերան կշարունակի «Կոմոյի» կազմում։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Լոմբարդիա մարզը ներկայացնող ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Ռոմայի» հետ։

«Բիանկոբլուն» տրանսֆերի համար «գայլերին» վճարելու է 5 մլն եվրո, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Բելոտին 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում» և 24 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հարձակվողը «Ռոմա» էր տեղափոխվել 2022 թ. ամռանը` 68 խաղում դառնալով 10 գոլի ու 4 ասիստի հեղինակ։ Նա առավել հայտնի է «Տորինոյում» ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2015-22 թթ. և 251 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 113 անգամ, 28 անգամ էլ օգնել է աչքի ընկնեն թիմակիցները։

Բելոտին նաև 12 գոլ է խփել Իտալիայի հավաքականում անցկացրած 44 խաղում։ Նա 2021 թ. «սկուադրա աձուրիի» կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ «Կոմոն» 2024/25 մրցաշրջանում հանդես է գալու Ա սերիայում։ Ակումբը մարզում է իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023