Եվրո-2024. Գերմանիան հաղթեց Հունգարիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

Եվրո-2024. Գերմանիան հաղթեց Հունգարիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

19/06/2024 - 21:53

Եվրո-2024-ի A խմբի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը Շտուտգարտում մրցեց Հունգարիայի թիմի դեմ։

«Բունդեսմանշաֆթը», չնայած հանդիպեց բավական համառ դիմադրության, կարողացավ հաղթել 2:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմի հաղթական գոլերը խփեցին Ջամալ Մուսիալան ու Իլկայ Գյունդողանը։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև «բունդեսմանշաֆթի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը կատարեց 3 սեյվ։

Այս հաղթանակից հետո գերմանացիները վաստսկեցին 6 միավոր, գլխավորում են A խումբը և առաջինը դուրս եկան Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։ Հունգարացիները պարտվել են մեկնարկային երկու խաղերում էլ և եզրափակում են խումբը։

Այս խմբում երկրորդ տուրում կկայանա նաև Շոտլանդիա – Շվեյցարիա հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 19-ին` 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023