Ժիրուն կրկնել է Անրիի, Թյուրամի ու Լյորիսի ռեկորդը
Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։
«Եռագույնների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 37-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը փոխարիման դուրս եկավ 90-րդ րոպեին։
Opta-ն հայտնում է, որ վետերան հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է 7-րդ մեծ մրցաշարին։ Նա հանդես է եկել արդեն չորս Եվրոպայի, ինչպես նաև երեք աշխարհի առաջնությունում։
Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի միայն չորրորդ ֆուտբոլիստը, որը նման ցուցանիշ է գրանցում և կրկնել Թիերի Անրիի, Լիլիան Թյուրամի ու Ուգո Լյորիսի ռեկորդը։
Բացի այդ, վերջերս ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ պայմանագիր կնքած Ժիրուն 37 տարեկան և 261 օրականում դարձել է մեծ մրցաշարերում Ֆրանսիայի հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նա գերազանցել է Սթիվ Մանդանդայի (37 տարեկան և 247 օրական) ցուցանիշը։
Հիշեցնենք, որ Օլիվիե Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա 133 խաղում խփել է 57 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Թիերի Անրի, Լիլիան Թյուրամ, Ուգո Լյորիս, Օլիվիե Ժիրու, Ֆրանսիայի հավաքական