Կրասնոդարի դարպասապահը տեղափոխվել է ՊՍԺ
ՊՍԺ-ն գնել է «Կրանսնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա դարպասապահը փարիզյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Պարի Սեն-Ժերմենը» ռուս դարպասապահի տեղափոխության համար «ցլերին» վճարել է 20 մլն եվրո։
«Կրասնոդարն» իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել Ֆյոդոր Սմոլովի ռեկորդը։ Ռուս հարձակվողը 2018 թ. ամռանը «Լոկոմոտիվ» է տողափոխվել 9 մլն եվրոյով։
Սաֆոնովը դարձել է նաև ՊՍԺ-ի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը։ Նախկին ռեկորդը պատկանում էր Կեյլոր Նավասին, որի տեղափոխության համար ֆրանսիական գրանդը 2019 թ. ամռանը Մադրիդի «Ռեալին» վճարել է 15 մլն եվրո։
Հավելենք, որ Սաֆոնովը «Կրասնոդարի» սան է, որի կազմում 175 խաղում 53 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կեյլոր-Նավաս, Կրասնոդար, Մատվեյ Սաֆոնով, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆյոդոր Սմոլով