62-ամյա երկրպագուհին մարմնի վրա Ժոզե Մոուրինիոյին նվիրված 38 դաջվածք ունի (լուսանկար)
Անգլիական Լեսթերշիր դքսությունում գտնվել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ամենամոլի երկրպագուն։ 62-ամյա Վիվ Բոդիկոուտը այնքան է պաշտում Մոուրին, որ մարմնի վրա պորտուգալացուն նվիրված 38 դաջվածք ունի։
«Վերջին տարիներին մի քանի հազար ֆունտ ստերլինգ եմ ծախսել Մոուրինիոյին նվիրված դաջվածքների վրա։ Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ ես չափից շատ սիրում եմ նրան։ Եվ ես պատրաստ եմ ավելի շատ ծախսել դրա վրա։ Կանկեղծանամ ձեզ հետ, ես արդեն մտածում եմ, թե ինչպիսի պիտի լինի հաջորդ դաջվածքս, և թե ով պիտի անի այն ինձ համար»,- կնոջ խոսքերը մեջ է բերում The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ 62-ամյա Վիվը իր առաջին դաջվածքն իր վրա արել է 2016 թվականին։
# Ժոզե Մոուրինիո