Նիդերլանդներում մրցավարը հեռացրել է երեք ֆուտբոլիստի և տոնել թիմերից մյուսի չեմպիոնությունը 🎥
Նիդերլանդներում մրցավարական լուրջ սկանդալ է տեղի ունեցել։
Voetbal International-ը գրում է, որ երկրի 4-րդ դիվիզիոնի «Սենթ Ջորջ» – «Դե Վալկեն» հանդիպման գլխավոր մրցավար Յան Սմիթը դաշտից հեռացրել է հյուրերի երեք ֆուտբոլիստի և երկրորդ կեսին ավելացրել 15 րոպե։
Մրցավարի ավելացրած ժամանակում «Սենթ Ջորջի» դարպասապահը գոլի հեղինակ դարձավ և ոչ-ոքի պարգևեց իր թիմին։ Այդ գոլը բավարար է եղել ակումբին դառնալ չեմպիոն ու նվաճել 3-րդ դիվիզիոնի ուղեգիր։
Հանդիպումից հետո մրցավար Յան Սմիթը «Սենթ Ջորջի» միացել է ֆուտբոլիստներին, որոնց հետ նշել է չեմպիոնությունը, կատարել տարբեր երգեր ու գլխավերևում պահել 4-րդ լիգայի գավաթը։
Կատարվածից հետո Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը 61-ամյա մրցավարին ցմահ որակազրկել է։
Սմիթը դժգոհ է կայացրած որոշումից և իր արարքը բացատրել է հետևյալ կերպ. «Ես երգ եմ կատարել և գավաթը բարձրացրել եմ մեկ անգամ։ Սա միակ բանն է, որը կարող եմ ասել։ Չեմ կարող նույնիսկ բառերով նկարագրել տխրությունս»,- նշել է մրցավարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am