ԱՊԼ-ում պատրատսվում են հրաժարվել VAR համակարգից
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հրաժարվել տեսակրկնապատկերների VAR համակարգից։
The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ VAR համակարգից հրաժարվելու բանաձևն առաջ է քաշել «Վուլվերհեմփթոնը»։
Հարցը քննարկման ու քվեարկության է դրվելու հունիսի 6-ին։ Եթե ակումբները կողմ քվեարկեն, ապա 2024/25 մրցաշրջանից Պրեմիեր լիգայում այլևս չի կիրառվի VAR համակարգը։ Բանաձևի ընդունման համար պետք է ձայների 2/3-ը` 20 ակումբից 14-ը պետք է կողմ քվեարկի բանաձևին։
Հավելենք, որ անգլիական Պրեմիեր լիգայում VAR համակարգը կիրառվում է 2019/20 մրցաշրջանից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, VAR համակարգ, ԱՊԼ, Դավիդ Օրնշտայն, Վուլվերհեմփթոն