Միալնը վերածնվու՞մ է, Նապոլիի ճգնաժամը շարունակվում է?
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Բոլոնիային»՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը։
«Ռոսոներիները» լարված պայքարում առավելության հասան 2։3 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի սանրեի կազմում աչքի ընկան Կշիշտոֆ Պյոնտեկը, Թեո Էրնանդեսն ու Ջակոմո Բոնավենտուռան։ Տանտերեի կազմում աչքի ընկավ Նիկոլա Սանսոնեն, իսկ նույն Թեո Էրնանդեսը գրավես սեփական դարպասը։
Այսպիսով, «Միլանը» երրորդ անընդմեջ անպարտելի խաղն անցկացրեց՝ փոքր ինչ շտկելով մրցաշարային իրավիճակը և 20 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
«Նապոլին» շարունակում է չհաղթել։ Առաջնության շրջանակում Կառլո Անչելոտիի սաները վերջին անգամ հաղթել են հոկտեմբերի 19-ին՝ սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասնելով «Վերոնայի» նկատմամբ։
Կառլո Անչելոտիի սաներն այս անգամ հյւորընկալվելիս չկարողացան կոտրել «Ուտինեզեի» դիմադրությունը՝ 1։1։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Կևին Լազանիան, իսկ «Նապոլիի» համար մեկ միավոր վաստակեց Պետր Զելինսկին։
Նեապոլիտանական ակումբն արդեն 7 խաղ է հաղթանակ չունի ներքին առաջնությոնում և 21 միավորով նահանջել է 7-րդ հորիզոնական։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» սեփական հարկի տակ գոլառատ հանդիպման շրջանակում 3։2 հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։ Ջամպիերո Գասպերինիի սաների կազմից աչքի ընկան Լուիս Մուրիելը, Ռուլան Մալինովսկին, Բերատ Ջիմսիթին, իսկ «Վերոնայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Սամուել դե Կարմինեն։
Բերգամոն ներկայացնող ակումբը 28 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» 18 միավորով 11-րդն է։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Սամպդորիա» 0։1 «Պարմա»
«Սասուոլո» 2։2 «Կալյարի»
ՍՊԱԼ 0։1 «Բրեիշիա»
«Տորինո» 2։1 «Ֆիորենտինա»
«Լեչչե» 2։2 «Ջենոա»
# Ա-սերիա