Բավարիայի հերթական ֆիասկոն. Հայդենըայմը ֆանտաստիկ comeback արեց «ռեկորդ մայսթերի» դեմ խաղում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Հայդենհայմի» դեմ։
Առաջին կեսում «ռեկորդ մայսթերը» երկու գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Հարի Քեյնն ու Սերժ Գնաբրին։
Այդուհանդերձ, երկորդր խաղակեսում «Հայդենհայմը» ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 3:2 հաշվով։
Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Թիմ Կլայնդինստը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին Զեսան։
Ֆրենկ Շմիդտի թիմը վաստակեց 33 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։ «Բավարիան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 60 միավորով և զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թիմ Կլայնդինստ, Հայդենհայմ, Հարի Քեյն, Սերժ Դեբլե