Բելինգհեմը հերոսացավ` 90+5-րդ րոպեին Անգլիային փրկելով պարտությունից 🎥
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բելգիայի դեմ։
Գոլառատ խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուրի Տիլեմանսը, իսկ անգլիացիների գոլերը խփեցին Իվան Թոնին ու Ջուդ Բելինգհեմը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։
«Երեք առյուծենրը» հաջորդ հանդիպումներն անցկացնելու են հունիսին։ Գարեթ Սաութգեյթի թիմը հունիսի 3-ին Նյուքասլի «Սեյնթ Ջեյսմ Պարկ» մարզադաշտում մրցելու է նախ Բոսնիա և Հերցեգովինայի, ապա հունիսի 7-ին Լոնդոնում կընդունի Իսլանդիային։
Բելգիայի հաջորդ մրցակիցները լինելու են Չեռնոգորիան և Լյուքսեմբուրգը, որոնց Դոմենիկո Տեդեսկոյի սաները հանդիպելու են համապատասխանաբար հունիսի 5-ին ու 8-ին։
# Անգլիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, Դոմենիկո Տեդեսկո, ընկերական-հանդիպումներ, Իվան Թոնի, Յուրի Տիլեմանս, Ջուդ Բելինգհեմ