Օլեն ուժեղ էր Ժոզեից, Մանեն ճախրում է, մինիմալիստ Լեսթերը?

Օլեն ուժեղ էր Ժոզեից, Մանեն ճախրում է, մինիմալիստ Լեսթերը?

05/12/2019 - 12:50

Շարունակվում է ԱՊԼ-ի 15-րդ տուրը։ Ժոզե Մոուրինիոն «Տոտենհեմի» գլխավորությամբ երեկ բախվեց առաջին լուրջ դիմակայությանը և կրեց առաջին պարտությունը՝ «Օլդ Թրաֆորդում» 2։1 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»

Դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդն, իսկ «շնաձկներից» միակ գնդակը հեղինակեց Դելե Ալին։

Օլե-Գունար Սուլշերի սաները Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն 4 խաղ է անպարտելի են, ինչը նրանց թույլ տվեց բարձրանալ 6-րդ հորիզոնական՝ վաստակած 21 միավորով։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականից «կարմիր սատանաները» հետ են մնում 8 միավոր։ «Տոտենհեմը» 20 միավորով 8-րդն է։

«Լիվերպուլը» շարունակում է ճախրել։ Մերսիսայդյան դերբիի շրջանակում Յուրգեն Կլոպպի սաները սեփական հարկի տակ ոչ մի շանս չտվեցին «Էվերտոնին»՝ առավելության հասնելով 5։2 հաշվով։ Եվ սա այն դեպքում, երբ «Լիվերի» մի շարք առաջատարներ երեկ բացակայում էին, մասնավորապես Մո Սալահը, Ալիսոնը, Ժոել Մատիպը, Ֆաբինիոն, իսկ Ռոբերտո Ֆիրմինոն խաղադաշտ դուրս եկավ միայն 73-րդ րոպեին։ Սա փաստում է միայն այն, որ «Լիվերպուլը» կախված չէ որևէ խաղացողից։

Խաղի հերոս դարձավ Սադիո Մանեն, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլի» կազմում երկու անգամ աչքի ընկավ Դիվոկ Օրիգին, իսկ Ջեյդան Շաքիրին և Ջորջինիո Վեյնալդումը՝ մեկ անգամ։ «Էվերթոնի» կազմում գոլերը հեղինակեցին Մայքլ Քինն ու Ռիչարլիսոնը։

«Լիվերպուլը» ոչ միայն վստահ քայլերով գնում է ԱՊԼ-ի բաղձալի գավաթի հետևից, այլև գնում է դեպի ռեկորդներ․ Պրեմիեր լիգայի շրջանակում «մերսիսայդցիները» «Էնֆիլդում» տարան 15-րդ անընդմեջ հաղթանակը և արդեն 32 խաղ է անպարտելի են։ Մնացածը թողնում են ձեր հետևությանը, իսկ «Էվերտոնը» կրելով երրորդ անընդմեջ պարտությունը՝ շարունակում է գլորվել անդունդը։ Մարկու Սիլվայի սաները 14 միավորով վերջից երրորդ տեղում են։

Շարունակում է փայլել նաև Բրենդան Ռոջերսի «Լեսթերը»։ Այս անգամ «աղվեսները» «Քինգ Փաուեր» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հետնապահ «Վոթֆորդի» դարպասը՝ տանելով յոթերորդ անընդեմջ հաղթանակը։ Գոլերի հեղինակներ դարձան Ջեյմս Մեդիսոնն ու Ջեյմի Վարդին, ով արդեն յոթերորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ՝ խփելով իր 14-րդ գնդակը առաջնության շրջանակում։

Ուշադրության են արժանի «Լեսթերի» վերջին 5 խաղերը։ Բրենդան Ջերսի սաներն այդ հինգ խաղերի առաջին խաղակեսերից չորսն ավարտել են 0։0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում խփել են երկու գնդակ՝ տանելով կա՛մ 2։0 կա՛մ էլ 2։1 հաղաթանակ։ Միակ խաղը, որտեղ առաջին խաղակեսում գնդակ է գրանցվել եղել է նախորդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղը, երբ հյուրերը հաղթելիս են եղել նվազագույն հաշվով, սակայն արդյունքում կրկին աշխատել է երկու գնդակի օրինաչափությունը։

«Լեսթերը» 35 միավորով կրկին միանձնյնա բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Վոթֆորդն» ունի ընդամենը 8 միավոր՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոնների լիգայի գոտում ընթացող «Չելսին» երկու անընդմեջ պարտությունից հետո, երեկ վերջապես ուրախացրիրն իրենց երկրպագուներին՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»։

Լեմպարդի սաների կազմում գոլերի հեղինակներ դարձան Թեմի Աբրահամն ու Մեյսոն Մաունթը, իսկ հյուրերի կազմում՝ Տրեզեգեն։

«Չելսին» 29 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Աստոն Վիլան» 15 միավորով՝ 15-րդ հորիզոնականը։

Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Վուլվերհեմտոն» 2։0 «Վեսթ Հեմ»

«Սաութհեմպտոն» 2։1 «Նորվիչ»

Այսօր կկայանան նաև «Շեֆիլդ Յունայթեդ» – «Նյուքասլ», ինչպես նաև «Արսենալ» – «Բրայթոն» հանդիպումները։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023