Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր 🎥
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) երկամարտի 227 կգ (105+122 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Խուրշուդյանը երրորդն էր նաև պոկում վարժությունում` նվաճելով փոքր բրոնզե մեդալ։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Տաթև Հակոբյանը` երկամարտի 227 կգ (103+124 կգ) արդյունքով զբաղեցնելով 4-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան