Բարսեղյանի երկու ասիստներն օգնեցին Սլովանին խոշոր հաշվով հաղթանակ տանել 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 20-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Զլատե-Մորավցեին»։
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով երկու գոլային փոխանցում կատարեց` օգնելով աչքի ընկնել Ժերսոն Ռոդրիգեսին ու Նինո Մարչելիին։
Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 9 գոլային փոխանցման հեղինակ և «Պոդբրեզովայի» պաշտպան Պետեր Կովաչիիի հետ Nike Liga-ի լավագույն ասիստենտն է։
Հայ ֆուտբոլիստն անցկացրած 20 խաղում խփել է նաև 8 գոլ։
«Սլովանը» վաստակեց 51 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զլատո-Մորավցեն», 4 միավորով, վերջինն է` 12-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Սլովակիայի առաջնություն, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան