ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել

15/02/2024 - 16:07

ՖԻՖԱ-ն փետրվարի 15-ին թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հերթական թարմացման հետո լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել, որն ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 1855,20 միավոր
  2. Ֆրանսիա – 1845,44
  3. Անգլիա – 1800,05
  4. Բելգիա – 1798,46
  5. Բրազիլիա – 1784,09
  6. Նիդերլանդներ – 1745,48
  7. Պորտուգալիա – 1745,06
  8. Իսպանիա – 1732,64
  9. Իտալիա – 1718,82
  10. Խորվաթիա – 1717,57

Նշենք, որ հերթական թարմացման արդյունքում ամենամեծ առաջընթացը գրանցել է Անգոլայի հավաքականը, որ 117-ից բարձրացել է 93-րդ տեղ` իր դիրքը բարելավելով 24 կետով։

Ասիայի նորընծա չեմպիոն Կատարի հավաքականն իր դիրքը բարելավել է 21 կետով` բարձրանալով 37-րդ տեղ։

Պատմության մեջ առաջին անգամ Ասիայի գավաթի եզրափակիչ հասած Հորդանանն իր դիրքը բարելավել է 17 կետով և զբաղեցնում է 70-րդ տեղը։

Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում հանդես եկած Նիգերիան բարձրացել է 14 կետով և զբաղեցնում է 28-րդ տեղը։

Աֆրիկայի ազգերի գավաթի նորընծա չեմպիոն Կոտ դ’Իվուարն էլ այժմ զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը` իր դիրքը բարելով 10 կետով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը հերթական թարմացումից հետո նահանջել է 1 կետով` զբաղեցնելով 94-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023