Ֆորմուլա 1. Լյուիս Հեմիլթոնը կարիերան կշարունակի Ֆերարիի կազմում
Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարիերան կշարունակի «Ֆերարիի» կամզում։ Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` 39-ամյա ավտոարշավորդը «Ֆերարիի» շարքերը համալրելու է 2025 թվականին և կփոխարինի Կարլոս Սայնսին, ով, ամենայն հավանականությամբ, հեռանալու է «Սկուդերիայից»։
Նշվում է, որ Հեմիլթոնի և «Մերսեդեսի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը, սակայն բրիտանացի ավտոարշավորդը 2024 թ. ավարտին հեռանալու է ակումբից։
Սպասվում է, որ արդեն այսօր` փետրվարի 1-ին, կողմերը պաշտոնապես կհայտարարեն Հեմիլթոնի` «Ֆերարի» տեղափոխման մասին։
Հավելենք, որ «Ֆերարիում» Հեմիլթոնի թիմակիցը լինելու է Շարլ Լեկլերը, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրն իտալացիների հետ։
Ավելացնենք, որ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի պատմության ամենաշատ գրան պրի հաղթած ավտոարշավորդն է (104 հաղթանակ)։
Բացի այդ, նա ռեկորդակիր է նաև որակավորման փուլերում հաղթանակների քանակով` 103։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լյուիս Հեմիլթոն, Մերսեդես, Ֆերարի, Ֆորմուլա 1