Տրանսգենդեր նախկին մրցավարը նշանակվել է Անգլիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի կանանց թիմի գլխավոր մարզիչ
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Սաթոն Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբի կանանց թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լյուսի Կլարկը։
Daily Mail-ը հայտնում է, որ 51-ամյա մասնագետը ֆուտբոլային աշխարհին հայտնի է որպես առաջին տրանսգեներ կին մրցավար։
«Հպարտ եմ և պատիվ ունեմ նման ֆանտաստիկ ակումբ մարզելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ սկսվում է ծանր աշխատանքը»,- գրել է Կլարկը X-ի իր միկրոբլոգում նշանակումից հետո։
Նշենք, որ Կլարկը, որպես առաջին տրանսգենդեր կին մրցավար, սպասարկել է Անգլիայի կանանց ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնի հանդիպումները։
Կլարկն ունի ՈՒԵՖԱ-ի Բ կարգի արտոնագիր և, նախքան «Սաթոն Յունայթեդի» կանանց թիմի գլխավոր մարզիչ նշանակվելը, մարզել է Անգլիայի ցածր դիվիզիոնները ներկայացնող մի շարք ակումբների տղամարդկանց թիմերը։
Հավելենք, որ «Սաթոն Յունայթեդի» կանանց թիմը հանդես է գալիս Անգլիայի 5-րդ դիվիզիոնում։
Կլարլի նորամուտի խաղում «Սաթոնը» 1:3 հաշվով պարտվել է դիվիզիոնի առաջատար «Ֆուլհեմին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երկրորդ Լիգա, Լյուսի Կլարկ, կանանց ֆուտբոլ, Սաթոն Յունայթեդ