Պաշտոնական. Բավարիան գնեց Տոտենհեմի պաշտպանին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության կետ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց վճարել է 3,5 մլն եվրո։
Հավելենք, որ Էրիկ Դայերը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 364 խաղում դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Դայեր, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո