«Սա ի՞նչ հիմարություն է, VAR». Շիրերը` Նյուքասլի դարպասին նշանակված 11-մետրանոցի մասին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Փարիզյան ակումբը պարտությունից խուսափեց միայն 90+8-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրաց դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ։
Այդ դրվագը դարձել է լայն քննարկումների առարկա, քանի որ շատերի կարծիքով հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը սխալմամբ նշանակեց 11-մետրանոց։
Այդ դրվագի մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել «Նյուքասլի» լեգենդար նախկին հարձակվող, անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը.
«Գրողը տանի, աղաչում եմ։ Սա ի՞նչ հիմարություն է, VAR։
Բոլոր խաղացողներն անհավանական կռիվ տվեցին, սակայն զզվելի որոշման պատճառով ամեն ինչ փոխվեց»,- գրել է Շիրերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, Նյուքասլ, Շիմոն Մարցինյակ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ