Ժերար Պիկեն ընկել է բեմից ամերիկյան Մեդիա լիգայի շնորհանդեսի ժամանակ🎥
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտնվել է անախորժ իրավիճակում։
Բանն այն է, որ Պիկեն ընկել է բեմից ամերիկյան Մեդիա լիգայի շնորհանդեսի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ը, Պիկեն շնորհանդեսի ավարտից հետո գնում էր երկրպագուների մոտ` ստորագրություններ բաժանելու, սակայն այդ պահին իսպանացի նախկին ֆուտբոլիստը հեռախոսով էր խոսում, և չնկատելով, որ հասել է բեմի եզրին, ընկել է վայր։
Աղբյուրի փոխանցմամբ` Պիկեն խուսափել է լուրջ վնասվածքներից. շնորհանդեսի կազմակերպիչներն անմիջապես օգնել են նրան վեր կենալ, ինչից հետո վերջինս, նույնիսկ, կարողացել է երկրպագուներին ստորագրություններ բաժանել և լուսանկարվել նրանց հետ։
Հավելենք, որ 2024 թ. հունվարին կմեկնարկի ամերիկյան Մեդիա լիգայի առաջին խաղարկությունը, որի հանդիպումներն անցկացվելու են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
Ավելացնենք, որ մրցաշարի դեսպանների թվում են նաև Խամես Ռոդրիգեսն ու Խավիեր Էրնանդեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Մեդիա լիգա