Հայաստանի հավաքականն անատամ խաղով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային 🎥
Հայաստանի հավաքականը Ստրումիցայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Ցավոք, Ալեքսանդր Պետրակովի թիմը գրեթե ողջ հանդիպման ընթացքում ոչնչով աչքի չընկավ` պարտվելով 1:3 հաշվով։
Հյուսիսմակեդոնացիների գոլերը խփեցին Ալեքսանդր Տրայկովսկին, Միլան Ռիստովսկին ու Էրդոն Դաչին։
Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանն` աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին, երբ արդեն ամեն ինչ վճռված էր։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին և Եվրո-2024-ի որակավորման 9-րդ տուրի շրջանակում կմրցի Ուելսի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական