Դրամա Պրիշտինայում. Կոսովոն 90+5-րդ րոպեին միավոր խլեց Շվեյցարիայից🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Շվեյցարիայի հավաքականը I խմբի շրջանակում Պրիշտինայում հյուրընկալվելիս մրցեց Կոսովոյի դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռեմո Ֆրոյլերը, իսկ կոսովարների գոլերը խփեց Վեդաթ Մուրիքին, ով նույնպես իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Հատկանշական է, որ 29-ամյա հարձակվողն իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Ռումինիա 1:1 Իսրայել
Անդորրա 0:0 Բելառուս
5-րդ տուրից հետո I խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- Շվեյցարիա – 11 միավոր
- Ռումինիա – 9 միավոր
- Իսրայել – 8 միավոր
- Բելառուս – 4 միավոր
- Կոսովո – 4 միավոր
- Անդորրա – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Կոսովոյի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր, Վեդադ Մուրիքի