Ռեալում վնասվածքների համաճարակը շարունակվում է. Վինիսիուսը տևական ժամանակով շարքից դուրս է մնացել
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվեիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։
«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վինիսիուսը, ով 18-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
«Սերուցքայինների» պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն աջ ազդրի երկգլախնի մկանի վնասցածք է ստացել։
Ըստ COPE-ի տեղեկությունների` 23-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։
Սպասվում է, որ Վինիսիուսը բաց կթողնի Լա լիգայի շրջանակում «Խետաֆեի», «Ռեալ Սոսիեդադի», «Ատլետիկո Մադրիդի», «Լաս Պալմասի» և «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպումները։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմից այժմ ծանր վնասվածքներից ապաքինվում են նաև Տիբո Կուրտուան ու Էդեր Միլիտաոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս