Արսենալը սայթաքում է` չկարողանալով կոտրել Ֆուլհեմի դիմադրությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «զինագործների» համար, քանի որ հյուրերն արդեն 1-ին րոպեին Անդրեաս Պերեյրայի ջանքերով բացեցին հաշիվը։
Միկել Արտետայի թիմը երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալի» ֆուտբոլիստներն ընդամենը 2 րոպեում ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի մեջ։
Տանտերերի գոլերը 70-րդ ու 72-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Բուկայո Սակայն ու Էդի Նկետիան։
83-րդ րոպեին «հովեկների» պաշտպան Կելվին Բեսին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Թվում էր` «զինագործները» կպահպանեն նվազագույն առավելությունը, սակայն 86-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Ժոաու Պալինիան։
Հանդիպման մնացած ժամանակահատավածում տանտերեը չկարողացան այլևս հաղթանակ կորզել։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Արսենալը» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ֆուլհեմը», 4 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Էդի Նկետիա, Ժոաու Պալինիա, Կելվին Բեսի, Միկել Արտետա, Ֆուլհեմ