Բելինգհեմը շարունակում է առաջնորդել Ռեալին. «արքայական» ակումբը ծանր հաղթանակ կորզեց Սելտայի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արքայական» ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմի խփած միակ գոլը։
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո Լա լիգայի շրջանակում անցկացրած 3 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 0:0 հաշվի ժամանակ Ռոդրիգոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը, ում հարվածից հետո «Սելտային» փրկեց Իվան Վիլարը։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան` կատարելով 4 սեյվ։
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 9 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Սելտան», 1 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am