Չելսին վերջպաես ուրախացնում է` խոշոր հաշվով հաղթելով Լութոն Թաունին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը, մեկ գոլ էլ խփեց լոնդոնյան ակումբի նորեկ Նիկոլաս Ջեքսոնը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 4 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
«Լութոնը» պարտվել է անցկացրած երկու խաղում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լութոն Թաուն, Մաուրիսիո-Պոչետինո, Նիկոլաս Ջեքսոն, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ