Պաշտոնական. Սանտի Կասորլան 20 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է իսպանական Սեգունդայում հանդես եկող «Ռեալ Օվիեդոյի» մամուլի ծառայություն, ակումբը պայմանագիր է կնքել իսպանացի անվանի կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը հենց «Ռեալ Օվիեդոյի» սան է, որի համակարգում խաղացել է 1996-2003 թթ.։
Կասորլայի վերջին ակումբը եղել է Կատարը ներկայացնող «Ալ Սադը», որի կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից` անցկացրած 96 խաղում դառնալով 38 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։
Կասորլան առավել հայտնի է «Վիլյառեալի» (2003-06, 2007-11 և 2018-20 թթ., 330 հանդիպում, 57 գոլ, 57 ասիստ), «Արսենալի» (2012-18 թթ., 180 հանդիպում, 29 գոլ, 45 ասիստ) և Իսպանիայի հավաքականի (2008-19 թթ., 81 հանդիպում,15 գոլ և 11 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Ավելացնենք, որ Կասորլան «ֆուրիա ռոխայի» կազմում 2008 և 2012 թթ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Արսենալ, Իսպանիայի հավաքական, Ռեալ Օվիեդո, Սանտի-Կասորլա, Սեգունդա, Վիլյառեալ, տրանսֆերներ