2024 թվականից նոր հավաքականներ կմիանան Ազգերի լիգային
Ազգերի լիգայի ձևաչափը, հնարավոր է, էական փոփոխությունների ենթարկվի։
ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնեև Բոնեկը Meczyki-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ 2024 թվականից Ազգերի լիգայի խաղարկությանը կմասնակցեն նաև Հարավային Ամերիկայի 10 հավաքականները։
«Սա լինելու է վերջին Ազգերի լիգան ներկայիս ձևաչափով։ Մենք հանդիպել ենք ԿՈՆՄԵԲՈԼ-ի ներկայացուցիչների հետ։
2024 թ. սկսած` մրցաշարին կմիանան նաև Հարավային Ամերիկայի հավաքականները։ Մենք դեռևս աշխատում ենք նոր ձևաչափի ստեղծման շուրջ»,- Բոնեկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Սպասվում է, որ Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Պերուի, Ուրուգվայի և Չիլիի հավաքականները կհամալրեն Ազգերի լիգայի A դիվիզիոնը, իսկ Բոլիվիայի, Էկվադորի, Պարագվայի և Վենեսուելայի հավաքականները` B դիվիզիոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Զբիգնիև Բոնիեկ, Էկվադորի հավաքական, Կոլումբիայի հավաքական, ԿՈՆՄԵԲՈԼ, ՈւԵՖԱ, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական, Պարագվայի հավաքական, Պերուի հավաքական, Վենեսուելայի հավաքական