2020/21 մրցաշրջանի լավագույն հենակետային կիսապաշտպանն` ըստ Interfootball-ի հետևորդների

2020/21 մրցաշրջանի լավագույն հենակետային կիսապաշտպանն` ըստ Interfootball-ի հետևորդների

04/06/2021 - 13:49

Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։

Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան) և կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն («Չելսի») ու Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»)։

Հունիսի 3-ին հարցում տեղադրվեց, որպեսզի պարզեն 2020/21 մրցաշրջանի լավագույն հենակետային կիսապաշտպանին։

Առաջին անգամ հարցման ընթացքում որևէ ֆուտբոլիստ մյուսների նկատմամբ ակնհնատ առավելություն ուներ. «Չելսիի» հենակետային Նգոլո Կանտեն, ստանալով ձայների 72%-ը, ընդգրկվեց մեր խորհրդանշական հավաքականում։

Նրան հաջորդել են Կազեմիրոն («Ռեալ Մարդիդ», 16%) և Յոզուա Կիմիխը («Բավարիա», 4%)։

Առաջարկված մյուս ֆուտբոլիստները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ.

4. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա, 3%)

5-9. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 1%)

5-9. Սքոթ Մաքթոմինայ («Մանչեսթեր Յունայթեդ», 1%)

5-9. Յուրի Տիլեմանս («Լեսթեր», 1%)

5-9. Ժորժինիո («Չելսի», 1%)

5-9. Մարսելո Բրոզովիչ («Ինտեր», 1%)

10. Տոմաշ Սոուչեկ («Վեսթ Հեմ», 0%)

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023