Վալվերդեին տևական ժամանակով սպորտային համալիրներ այցելելու հնարավորությունից զրկում է սպառնում Բաենային հարվածելու համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն անախորժ իրավիճակում է հայտնվել։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ կայացած խաղից հետո (2:3) «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի ավտոկայանատեղիում հարձակվել և հարվածել է «դեղին սուզանավի» հարձակվող Ալեքս Բաենային. վերջինս, ըստ տեղեկությունների, ծաղրել է Վալվերդեի ընտանիքին և կատակել նրա կնոջ հղիության վերաբերյալ։
Դեպքից հետո «Վիլյառեալը» պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ և հայտնեց, որ Բաենան կատարվածի առթիվ դիմել է ոստիկանություն։
As-ի փոխանցմամբ՝ Բռնության, ռասիզմի, այլատյացության և սպորտում անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովը ապրիլի 17-ին հատուկ նիստ կանցկացնի, որի շրջանակում ոստիկանությունից համապատասխան նյութեր ստանալու դեպքում կուսումնասիրի Բաենայի և Վալվերդեի միջև տեղի ունեցածը։
Ընդ որում, նիստի տեղի ունենալու հավանականությունը բավական մեծ է։ Այն չի կայանա միայն այն դեպքում, եթե «Վիլյառեալի» խաղացողն ինքը հետ չվերցնի բողոքը։
Հանձնաժողվն ուսումնասիրելու է երկու փաստաթուղթ` բժշկական եզրակացություն, որը նկարագրում է կիսապաշտպանի ձախ այտոսկրին հասցված վնասը, և իրավապահ մարմինների կողմից ստացված բողոքը Մադրիդի «Ռեալի» խաղացողի գործողությունների դեմ։
Նշվում է, որ եթե Բաենան բողոքը հետ չվերցնի, քրեական գործընթացն անխուսափելի է, սակայն պատիժը կարող է սահմանափակվել տուգանքով, եթե իսպանացի ֆուտբոլիստի վնասվածքը համարվի աննշան, այսինքն՝ վիրահատություն կամ բուժում չպահանջվի ապաքինման համար։
Ինչ վերաբերում է սպորտային և կարգապահական միջոցների ընդունմանը, ապա հանձնաժողովը կարող է գործը փոխանցել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային, որն իրավունք ունի Վալվերդեին որակազրկել 2-4 խաղով, կամ ինքնուրույն որոշել պատիժը։
Տվյալ դեպքում 24-ամյա ֆուտբոլիստը չի խուսափի լուրջ պատժից։ Հանձնաժողովն կարող է նրան 1-6 ամսով զրկել յուրաքանչյուր սպորտային համալիր կամ միջոցառման այցելելու իրավունքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Բայենա, Լա-լիգա, Վիլյառեալ, Ֆեդերիկո Վալվերդե