12 մարզիչներ մասնակցում են ՊՐՈ արտոնագրի դասընթացներին

12 մարզիչներ մասնակցում են ՊՐՈ արտոնագրի դասընթացներին

25/04/2019 - 22:44

Ապրիլի 25-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկել է ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը, որն առաջին անգամ անցկացվում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ: ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 12 մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Արթուր Ասոյանը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Էդգար Թորոսյանը, Մանուկ Սարգսյանը, Տիգրան Թադևոսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Ավետիս Օհանյանը, Ռադոմիր Կոկովիչը (Սերբիա), Զելկո Մարկովը (Սերբիա), Միկելե Բոնը (Իտալիա):

ՀՖՖ պաշտոնական կայքը մանրամասնորեն կլուսաբանի մոդուլի ողջ ընթացքն առաջիկա օրերի ընթացքում, իսկ առաջին օրվա հետաքրքիր դրվագները դիտեք տեսանյութում. 

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022