100 միլիոն! «Բարսան» աշխատում է ևս մեկ սուպեր տրանսֆերի շուրջ 📸
«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» տրանսֆերային առաջին առաջարկն է արել «Ռոխիբլանկոսին» ու պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 100 միլիոն եվրո։
Կատալոնական գրանդն առաջարկն արել է անցնող օրերին 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆեռնանդո Իդալգոյի ու գործարքի միջնորդներ Էնդի Բարայի և Խուանմա Լոպեսի հետ բանակցելուց հետո։
Մադրիդյան գրանդը չի ուզում վաճառել իր խաղացողի տրանսֆերը, բայց Ալվարեսն արդեն հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ «Բարսելոնան» ու Ալվարեսը մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։
Արգենտինացին «Ատլետիկո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 106 խաղում խփել է 49 գոլ, կատարել 17 ասիստ։
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Կապտանռնագույնները» 80 միլիոն եվրոյով ձեռք կբերեն «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Էնթոնի Գորդոն, Խուլիան Ալվարես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո