Ֆրենկի դե Յոնգը հերոսացավ` Բարսային պարգևելով անչափ կարևոր հաղթանակ🎥

Ֆրենկի դե Յոնգը հերոսացավ` Բարսային պարգևելով անչափ կարևոր հաղթանակ🎥

24/01/2022 - 01:49

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» «Մենդիսորոտցա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։

Այս խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 87-րդ րոպեին Ֆերրան Տորեսի փոխանցումից հետո աչքի ընկավ ընկավ Ֆրենկի դե Յոնգն` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Բարսելոնային»։

Այսպիսով, կատալոնական ակումբը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 35 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Ալավեսն» իր ակտիվում ունի 17 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023