Ֆուտբոլային ակումբների ամենահարուստ սեփականատերերը
Ինչպես գիտեք, անգլիական Պրեմիեր լիգան ներակայցնող «Նյուքասլի» նոր սեփականատեր է դարձել կոնսորցիումը, որը ներառում է Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումայւն հիմնադրամը (PIF – Public Investment Fund),PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն։
Հայտնի է, որ ակումբի բաժնետոմսերի 80%-ն անցել է Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամին, որը ղեկավարում է այդ երկրի արքայազն Մոհամեդ բին Սալմանը, ում կարողությունը գնահատվում է 320 մլն ֆունտ ստերլինգ։
Այդ կերպ Մոհամեդ բին Սալմանը ֆուտբոլային ակումբների սեփականատերերի շրջանակում դարձել է ամենամեծ կարողություն ունեցողը։
Այդ ամենը հաշվի առնելով` Daily Mail Sport-ը հետաքրքիր վիճակագրական թվյալ է հրապարակել և ներկայացրել է ամենահարուստ սեփականատերերի լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը.
1. «Նյուքասլ» – Մոհամեդ բին Սալման (320 մլրդ ֆունտ)
2. ՊՍԺ – Թամիմ բեն համադ Ալ Թանի (220 մլրդ)
3. «Մանչեսթեր Սիթի» – Մանսուր բին Զայեդ Նայհան (21 մլրդ)
4-5. «ՌԲ Լայպցիգ» – Դիտրիխ Մատեշից (15.7 մլրդ)
4-5. «ՌԲ Զալցբուրգ» – Դիտրիխ Մատեշից (15.7 մլրդ)
6. «Յուվենտուս» – Անդրեա Անյելի (14 մլրդ)
7. «Չելսի» – Ռոման Աբրամովիչ (10.5 մլրդ)
8. «Լոս-Անջելես Գալաքսի» – Ֆիլիպ Անշուց (8.1 մլրդ)
9. «Արենալ» – Սթեն Կրոնկե (6.8 մլրդ)
10. «Ինտեր» – Չժան Ցզիդուն (6.2 մլրդ)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Անյելի, Արսենալ, Դիտրիխ Մատեշից, Զալցբուրգ, Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Ինտեր, Լայպցիգ, Լոս-Անջելես Գալաքսի, Մանչեսթեր-Սիթի, Մանսուր բին Զայեդ Նայհան, Մոհամեդ բին Սալման, Յուվենտուս, Նյուքասլ, շեյխ Մանսուր, Չելսի, Չժան Ցզիդուն, ՊՍԺ, Ռոման Աբրամովիչ, Սթեն Կրոնկե, Ֆիլիպ Անշուց