Ֆերան Տորեսը վնասվածք ստացավ` արտասվելով լքելով խաղադաշտը 🎥

Ֆերան Տորեսը վնասվածք ստացավ` արտասվելով լքելով խաղադաշտը 🎥

31/01/2024 - 22:24

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցում է «Օսասունայի» դեմ։

«Բլաուգրանայի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև Ֆերան Տորեսը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ստացավ` 7-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջելով Ֆերմին Լոպեսին։

Տորեսը փոխարինվելիս չկարողացավ զսպել հույզերն` արտասվելով լքելով խաղադաշտը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023