Քաթարը եվրոպական հավաքականների հետ կմասնակցի  ԱԱ-2022-ի որակավորման փուլին

Քաթարը եվրոպական հավաքականների հետ կմասնակցի ԱԱ-2022-ի որակավորման փուլին

09/12/2020 - 12:46

Ինչպես տեղեկացնում է Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Քաթարի հավաքականը եվրոպական հավաքականների հետ մասնակցելու է 2022 թվականաի աշխարհի առաջնության որակավորման փուլին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քաթարի հավաքականը կընդգրկվի A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեին Պորտուգալիայի, Սերբիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի հավաքականները։

Քաթարի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկրեն ընկերական բնույթ և մրցաշարային աղյուսակի վրա որևէ ազդեցություն չեն ունենա։ Քանի որ հենց Քաթարն է ընդունելու 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ն մերձավորարևելյան հավաքականին հրավիրել է մասնակցելու ընտրական փուլին, որպեսզի ավելի լավ կարողանա պատրաստվել խոշոր մրցաշարին։

Բացի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլից, Քաթարի հավաքականը 2021 թվականի առմանը կմասնակցի նաև «Կոմա Ամերիա-2021-ի», ինչպես նաև «Golden Cup-2021-ի» եզրափակիչ փուլերին։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023