Տեսադարան N12. Գերմանիա – Բրազիլիա?

Տեսադարան N12. Գերմանիա – Բրազիլիա?

31/03/2020 - 13:01

Արդեն մեկ հանդիպում ցուցադրել ենք 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից։

Այս անգամ ընտրել ենք մրցաշարի եզրափակիչը, սակայն եզրափակչին անցնելը մի փոքր անդրադառնանք այդ առաջնությանը։ Ընդհանուր առմամբ մունդիալ 2002-ը պատմության մեջ մնացել է որպես հակասական մունդիալ, քանի որ շատ են եղել մրցավարական սխալները։ Շատերը նշում էին, որ տանտերեր Հվ․ Կորեային մրցավարներն «առաջնորդում» են, սակայն մի փոքր ավելի համառոտ։

Մեր այսօրվա «հերոս» հավաքականները մրցաշարի մեծ մասն անցկացրին վստահ խաղով, հատկապես Բրազիլիայի հավաքականը, որը նախքան եզրափակիչ հասնելը հաղթել էր բոլոր մրցակիցներին, իսկ Գերմանիայի հավաքականը չէր հաղթել միայն խմբային փուլի երկրորդ տուրի Իռանդիայի հավաքականի դեմ կայացած հանդիպումը։

Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները եզրափակչի ճանապարհին կարելի է ասել ընդամենը երկու անգամ էին բախվել լուրջ դիմադրության։ Առաջինը խմբային փուլի առաջին խաղում, երբ լատինաամերիկացիները 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան Թուրքիայի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդը քառորդ եզրափակիչ խաղում, երբ նույն՝ 2։1 հաշվով բրազիլացիները հաղթեցին Անգլիայի հավաքականին՝ կրկին տանելով կամային հաղթանակ։

Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականին, ապա Ռուդի Ֆյոլերը մունդիալից առաջ բավականին մարտունակ կազմ էր հավաքել, սակայն քչերն էին հավատում, որ այդ հավաքականը կարող է լուրջ հաջողություններ գրանցել, սակայն Օլիվեր Կանի, Միխայիլ Բալակի և Միրոսլավ Կլոզեի գլխավորությամբ կարողացան հասնել մինչև եզրափակիչ։ Մինչև եզրափակիչ հասնելը «Բունդեսմանշաֆթը» ընդամենը 1 գնդակ էր բաց թողել։ Եվրոպացիները փլեյ-օֆֆ փուլում բոլոր մրցակիցներին հաղթել էին 1։0 հաշվով, սակայն հանդիպումների մեծ մասում կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով։ Հատկապես վճոռորոշ եղավ Հարավային Կորեայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում Միխայիլ Բալակի 75-րդ րոխեին խփած միակ գնդակի շնորհիվ գերմանացիները հաղթանակ տարան, սակայն նախքան գոլը 71-րդ րոպեին գերմանացիների ավագը զգուշացվեց դեղին քարտով, ինչը մրցաշարի ընթացքում դարձավ երկրորդը, որի պատճառով բաց թողեց եզրափակիչ հանդիպումը։

Եզրափակիչ խաղում էլ բրազիլիայի հավաքականն ուներ տեսանելի առավելություն սակայն ինչպես ողջ մրցաշարի ընթացքում, այնպես էլ մինչև հանդիպման 67-րդ րոպեն փայլում էր մրցաշարի լավագույն դարպասապահ Օլիվեր Կանը։ Գոլային դրվագում Օլիվեր Կանը Ռիվալդոյի թույլ հարվածից հետո Կանը ուղիղ իր դիմաց հետ մղեց գնդակը, իսկ Ռոնալդոն հեշտությամբ այն ուղարկեց դարպասը։ Հետագայում Ռիվալդո-Ռոնալդո զույգը ևս մեկ անգամ փայլեց, իսկ «ատամիկը» դարձավ դուբլի հեղինակ՝ «դեղիններին» հինգերորդ անգամ պարգևելով չեմպիոնի տիտղոսը։ Ընդհանուր առմամբ Ռոնալդոն խփեց 8 գնդակ, և բոլորը խաղային դրվագներում։ Այդ տարի Ռոնալդոն նվաճեց «Ոսկե գնդակը», իսկ երկրորդը Ռիվալդոն էր։ Առաջնության ընթացքում փայլեց նաև Միրոսլավ Կլոզեն, ով Ռիվալդոյի հետ 5-ական գնդակով լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023