Վալվերդե․ «Ես անում եմ իմ գործը․ մարզում եմ»

Վալվերդե․ «Ես անում եմ իմ գործը․ մարզում եմ»

10/01/2020 - 11:55

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում «Ատլետիկոյից» 2։3 հաշվով կրած պարտությունը․

«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և ունեինք առավելություն։ Թվում էր՝ հաղթանակը մեր ձեռքում է։ Այդպես էր գրեթե ողջ հանդիպման ընթացքում, բացառությամբ որոշ դրվագների։

Մենք հայտնվել էինք մի իրավիճակում, երբ չգիտեինք, թե ինչպես վերահսկեինք խաղը։ Նրանք սկսեցին շատ արագ գործել և զարմացրին մեզ։

Մարզիչները միշտ փորձում են աշխատել։ Մենք գիտենք, թե ֆուտբոլն ինչ է, և հաճախ պարտություններից հետո ոչ ստաբիլ իրավիճ է լինում։ Սակայն, ես անում եմ իմ գործը. մարզում եմ»,- եզրափակել է Վալվերդեն, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023