Վալվերդե․ «Դե Յոնգի հեռացումը խառնեց մեր բոլոր խաղաքարտերը»

Վալվերդե․ «Դե Յոնգի հեռացումը խառնեց մեր բոլոր խաղաքարտերը»

05/01/2020 - 14:01

Կատալոնական «ԲարսելոնայիЈ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է երեկ կայացած «Էսպանյոլի» դեմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

«Մենք գիտակցում էինք, որ բարդ հանդիպում է սպասվում։ Սա դերբի է, որն անցնում է միշտ թեժ պայքարում։

Կարող էինք հաղթել, եթե օգտագործեինք մեր պահերը։ Ֆրենկի դե Յոնգի հեռացումը խառնեց մեր բոլոր խաղաքարտերը և ազդեց խաղի ելքի վրա։

Իհարկե, հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք երեք միավոր վաստակել»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023