Վալվերդեն համաձայնություն է տվել ձեռք բերել Նեյմարին և Գրիզմանին

Վալվերդեն համաձայնություն է տվել ձեռք բերել Նեյմարին և Գրիզմանին

02/07/2019 - 15:50

Նեյմարը և Գրիզմանը մոտ են «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր համաձայնությունն է տվել ձեռք բերելու Նեյմարին և Գրիզմանին:

55-ամյա մասնագետը երկու ֆուտբոլիստների տեղափոխման դեպքում կփորձի նրանց համադրել դաշտում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ:

«Բարսելոնան» Նեյմարի և Գրիզմանի հետ բանակցությունների մեջ է մտել Վալվերդեի համաձայնությամբ: Մարզիչը հասկանում է, որ դժվար կլինի աշխատել այդպիսի քանակությամբ աստղերի հետ, բայց ցանկանում է փորձել:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023