Սևիկյան. «Որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում»

Սևիկյան. «Որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում»

31/08/2023 - 23:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքական հրավիրված 49 ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում։

Այդուհանդերձ, 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է այդ հրավերն ու պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

Այդ մասին պաշտոնապես հայտարարել է անձամբ Սևիկյանը.

«Սիրելի բարեկամներ, ինչպես երևի արդեն գիտեք, իմ անունը տեղ է գտել Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 ֆուտբոլիստների ցուցակում։ Ինձ համար շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։

Այդուհանդերձ, ներկա պահին ես պետք է հայտնեմ, որ չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին` վստահության համար։ Հուսով եմ` երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անձնական որոշմանը»,- Սևիկյանի խոսքերը մեջբերում է «Պարի ՆՆ»-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023