Սլովանը խոշոր հաշվով պարտվեց Շտուրմին. Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը 🎥

Սլովանը խոշոր հաշվով պարտվեց Շտուրմին. Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը 🎥

16/02/2024 - 09:57

Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում «Սլովան Բրատիսլավան» Գրացի «Մերկուր Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «Սլովանը» գրեթե ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով խոշոր` 1:4 հաշվով։

Ավստրիական ակումբի գոլերը խփեցին Միկա Բիերիթը, Յոն Գորենց Ստանկովիչը, Օթար Կիտեիշվիլին ու Ամադի Կամարան։

Հյուրերի կազմից միակ գոլը խփեց Ժերսոն Ռոդրիգեսը։

Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` փոխարինվելով 68-րդ րոպեին։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023