Սիթին, հնարավոր է, լուրջ կորուստ ունենա Լիվերպուլի դեմ առաջիկա խաղում

Սիթին, հնարավոր է, լուրջ կորուստ ունենա Լիվերպուլի դեմ առաջիկա խաղում

22/01/2021 - 00:44

Ինչպես հաղորդում է Het Nieuwsblad-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, հնարավոր է, վնասվածքի պատճառով բաց թողնի «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումը։

29-ամյա ֆուտբոլիստ կոնքի հատվածում վնասվածք է ստացել ԱՊԼ-ի շրջանակում «Աստոն Վիլլայի» (2:0) դեմ կայացած խաղում։

Աղբյուրի փոխանցմամբ բելգիացին բաց կթողնի առնվազն երկու շաբաթ, որի ընթացքում «քաղաքաբնակները» կանցկացնեն մեկ գավաթային հանդիպում «Չալթենհեմի» դեմ և երեք հանդիպում Պրեմիեր լիգայի շրջանակում` «Վեսթ Բրոմվիչի», «Շեֆիլդ Յունայթեդի» և «Բյորլնիի» դեմ։

Կասկածի տակ է նաև Դե Բրոյնեյի մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայան փետրվարի 7-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 15 գոլային փոխանցման հե

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023