Սաուլը տեղափոխվում է անգլիական գրանդ

Սաուլը տեղափոխվում է անգլիական գրանդ

31/08/2021 - 21:35

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը վարձակալելու է իսպանացի կիսապաշտպանին, որի դիմաց վճարելու է 5 մլն եվրո։ Գնման իրավունքի մասին որևէ տեղեկատվություն չկա։

Երկու ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

26-ամյա ֆուտբոլիստը շուտով կմեկնի Լոնդոն` տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։

Հիշեցնենք, որ Սաուլը «Ատլետիկոյի» սան է, որի կազմում անցկացրել է 340 հանդիպում` դառնալով 43 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023