Ռոնալդուն հերոսանում է ` 89-րդ րոպեին հաղթանակ  պարգևելով Պորտուգալիային Իսլանդիայի դեմ խաղում🎥

Ռոնալդուն հերոսանում է ` 89-րդ րոպեին հաղթանակ պարգևելով Պորտուգալիային Իսլանդիայի դեմ խաղում🎥

21/06/2023 - 12:03

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում Ռեյկյավիկում հյուրընկալվելիս մրցեց Իսլանդիայի դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 89-րդ րոպեին պորտուգալացիներին հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ Ռոնալդուն հավաքականի կազմում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը` դառնալով միակ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշի է հասնում։

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով։

J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:1 Սլովակիա

Բոսնիա և Հերցեգովինա 0:2 Լյուքսեմբուրգ

Խմբի մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 12 միավոր
  2. Սլովակիա – 10 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 7 միավոր
  4. Բոսնիա և Հերցեգովինա – 3 միավոր
  5. Իսլանդիա – 3 միավոր
  6. Լիխտեշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023