Ռեալը Զիդանին փոխարինելու մի քանի տարբերակ է դիտարկում

Ռեալը Զիդանին փոխարինելու մի քանի տարբերակ է դիտարկում

16/05/2021 - 17:21

«Ռեալ ի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ֆրանսիացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, կհեռանա մադրիդյան ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ փաստը հաշվի առնելով՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը սկսել է 48-ամյա մարզչին փոխարինելու տարբերակներ դիտարկել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Ռաուլն է, ով ներկայումս մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։

Բացի Ռաուլից, դիտարկվում է նաև Մասիմիլանո Ալեգրիի և Յոաքիմ Լյովի տարբերակները։

Ինչպես գիտեք, Ալեգրին 2019 թվականից գործազուրկ է, իսկ Լյովը Գերմանիայի հավաքականից հեռանալու է Եվրո 2020-ից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023