Ռեալը մրցաշրջանը կշարունակի այլ մարզադաշտում

Ռեալը մրցաշրջանը կշարունակի այլ մարզադաշտում

02/06/2020 - 16:39

«Ռեալը» մրցաշրջանի մնացած հատվածը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքների պատճառով կշարունակի այլ մարզադաշտում։

«Մենք որոշել ենք մրցաշրջանի մնացած խաղերն անցակցնել «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։Դա մեզ թույլ կտա առաջընթաց ունենալ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներում»,- նշել է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Նշենք, որ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում հանդես է գալիս «Ռեալի» պահեստային թիմը՝ «Կաստիլիան»։

Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգան վերսկսվելու է հունիսի 11-ին, իսկ «Ռեալը» իր հանդիպում անցկացնելու հունիսի 14-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Էյբարի» դեմ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023