Ռեալը ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման մի շարք տարբերակներ է դիտարկում
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել ձախ պաշտպանի գոտին, ինչի համար ակումբը դիտարկում է 3 տարբերակ
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «արքայական» ակումբը հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմի» ու Ռեգիլոնի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը «Ռեալին» թույլ կտա 40 մլն եվրոյի դիմաց հետ գնել իսպանացի ֆուտբոլիստին։
Այդ դիրքի ամրապնդման հաջորդ թեկնածուն «Լայպցիգի» պաշտպան Անխելինիոն է, ում տրանսֆերը «սերուցքայինների» համար կարող է արժենալ մոտ 30 մլն եվրո։
«Ռեալը» իր տեսադաշտում է պահում նաև «Վալենսիայի» ֆուտբոլիստ Խոսե Գայային, սակայն բոլոր հավանական տարբերակներից սա ամենաբարդ տրանսֆերը կլինի, քանի որ մադրիդյան ակումբը դեռ 3 տարի առաջ փորձել է գնել վերջինիս, սակայն մերժում է ստացել անձամբ ֆուտբոլիստից։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալի» շարքերն ազատ գործակալի կարգավիճակով լքելու է Մարսելոն, ինչից հետո ձախ պաշտպանի դիրքում Կառլո Անչելոտիի տրամադրության տակ կմնա միայն Ֆերլան Մենդին, այդ պատճառով էլ մադրդիյան ակումբը մտադիր է այդ դիրքի համար գնել ևս մեկ ֆուտբոլիստի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխելինիո, Լայպցիգ, Խոսե Լուիս Գայա, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Սերխիո Ռեգիլոն, Վալենսիա, Տոտենհեմ, տրանսֆերներ